?

Log in

Հյուրասենյակում նստած էի , երբ մեր բակում  բարձր երգի ձայն լսվեց: Ինձ գցեցի պատշգամբ ու ինչ տեսնեմ , մի պապիկ մեր փոքրիկ , ծառաշատ , կոկիկ բակում շենքից շենք քայլելով , բարձր ու անուշ ձայնով ինչ որ քաղցր ժողովրդական երգ է երգում: Առաջին հարկերից էլ կոպեկներ են գցում նրան: Գիտե՞ք  ինչ եղավ.  հանկարծ զգացի , որ մեր բակում վերածնվեց այն մաքուր հայկական կոլորիտը , որն այնքան պարզ զգացել եմ բոլոր հայ գրողների գործերում: Այդ սերունդն էլ որ անցնի գնա, չգիտեմ` ումից ու որտեղից եմ առնելու այդ կոլորիտի կարոտը:
հ.գ. որերորդ անգամ ափսոսացի , որ տեսախցիկ չունեմ:

Արջի ծառայություն

Մինչև հիմա  Երևանում պտուղ-բանջարեղեն առնել վաճառելու կարգն այսպես էր : Գյուղացին մշակում էր , աճեցնում , բերում վաճառում քաղաքացուն ,, քաղաքացին ` ավելի թանկ գնով /որպեսզի եկամուտ ունենա/` վաճառում : Հիմա գյուղացուն հնարավորություն է տրվել աշխատել նաև քաղաքում /"կեցցեք!!!"/: Տրվել է , լավ է արվել , բայց սիրելիներս ինչու օրինակ հենց Կասյանում , այնտեղ , ուր մի երկու քայլ այն կողմ մեկ ուրիշ շուկա կա , որտեղ մարդիկ կրպակներում վաստակում են իրենց հացը , դառը քրտինքով: Այսինքն եթե ժողովրդի մի մասին այսպես ասած օգնություն է տրվում /դա էլ դեռ շատ կասկածելի: իրականում գյուղացուն ուրիշ օգնություն է պետք/,ուրեմն մյուս մասին պետք է  վնաս հասցվի, որպեսզի ընդհանուր հաշվով մեկը մյուսին կոմպենսացնելով < 0 > լինի օգնությունը?: Ախր շաբաթ կիրակի գյուղացին վաճառում է  , բնականաբար մարդիկ ուրբաթ օրը սպասում են երանելի շաբաթ կիրակիին , , դե երկուշաբթի էլ ամեն ինչ գնած են լինում , այսինքն կասյանի շուկայի քաղաքացի աշխատողները երեք օր ունեն գումար վաստակելու ?:
հ.գ. Գյուղացուն  պետք է օգնել , որ արդյունավետ կատարի իր բուն աշխատանքը , ոչ թե "աչքին թոզ փչել  (տես "օրենք  քեռին" քեզ ի~նչ նվեր ա բերելու շաբաթ կիրակի )"
Այսօր Ստանիսլավսկու անվ. ռուս. դրամատիկական թատրոնի` այս թատերաշրջանի փակումն էր: Ներկայացումը ձանձրալի էր: Ընդհանրապես քաղաքում մնացած միակ կենդանի , շնչող թատրոնը Հ Ղափլանյանի անվ. Դրամատիկականն է /"պապլավոկի" դիմացինը/: Բայց դե այնտեղ էլ կան իրենց սերիալներում մուտացիայի ենթարկած դերասաններ: Ինչևէ չերկարացնեմ:Թատրոնից դուրս եկա , Մոսկվա կինոթատրոնի դիմաց  ռոք-համերգի տիպի մի բան էր , էլեկտրական կիթառի աննկարագրելի ոգևորիչ հնչյուններն ինձ գամեցին որոշ ժամանակ տեղում , մի քիչ լիցքավորեցին  ու նետեցին ուղիղ "Թումանյանի շաուրմայանոցի " դիմացի ` հենց փողոցի վրա գտնվող սրճարանը /անունն էլ ` "մեր թաղ", դիմացն էլ մի մարդ` ակորդեոնով /Աստված վկա , թե մի ռեժիսոր լիներ էդ պահին մի փոքրիկ ֆիլմ կնկարեր Երևանի մասին : շատ տիպիկ Երևանյան էր կոլորիտը: /Մի տեղ մի ընտանիք , չէ չէ մի ` Գերդաստան, ամբողջ ցեղով եկել էին /մի երես առած համով երեխա էլ մնում մնում փուչիկով զըրը~խկ ` գլխիս :Ճ / . Կողքի սեղանին մի չաղ ու հղփացած, ոչինչ չասող հայացքով պարոն , կնոջ ու դստեր հետ: Դուստրն էլ մի քանի տարեկան , բայց պարոնի "քթից թռած": ինչքան նայեցի էդ երեխու երեսին , բոլոր էն կապիկ արտահայտություններից արեցի , որոնք սովորաբար մեծերն անում են երեխեքին զվարճացնելու համար ` ոչինչ չստացվեց , երեխան հոր անդրդվելի հայացքով վրաս էր նայում:: /Չէ սա որ այսպես մեծացավ ` մի բանի կհասնի , /եթե Հայաստանում ոչինչ չփոխվի:/ Էդպես վայելելով երևանը երկա~ր քայլեցինք //: Հիմա տանն եմ , քիչ առաջ տատիկիս աչքի լույս ` գիտության մեծ ձեռքբերում skype-ով խոսում եմ քրոջս հետ /Այստեղ չէ արտասահմանում է . ուսանող: ասում եմ "Տաթ այսպիսի այսպիսի բաներ էս էլ մեր Երևանյան կոլորիտը:'/ Ասում է ."երնեկ ձեզ , ես էլ արդեն հոգնել եմ էս սառը եվրոպական քաղաքում , Երևանցիներին կարոտել եմ:"...կկարոտի բա ինչ կանի ...
Morgan Freeman . 
Image and video hosting by TinyPic
Ըստ Նկարում պատկերված , իսկ հոլիվուդում շատ հայտնի այս սևամորթի (Նրա բերանից դուրս եկած յուրաքանչյուր բառ ցնցում ու ապշեցնում է բոլորին)` Ամերիկան չունի և երբեք էլ չի ունեցել սևամորթ նախագահ: "Բարաք Օբաման ` Ամեիկայի առաջին սևամորթ նախագահը լինելու համար բավականաչափ սևամորթ չէ: Բարաքի մայրը սպիտա~կ,շատ սպիտակ Ամերիկուհի էր. այնուհետև ավելացնում է " Աերիկայի Առաջին սև նախագահը դեռ ի հայտ չի եկել..Օբաման առաջին /այսպես ասած/ խառնածին Նախագահն է " ( տեքստում օգտագործված էր mixed-race ,որը ինչպես ասում է հայերիս լավագույն բարեկամ ու համակարգչի սեղանի ընկեր abby lingvo-ն` неполиткорректное слово )
Նա քննադատել է նաև Հանրապետական կուսակցությանը:

հ.գ. . ":D  -այ բալամ ընդեղ էլ հանրապետական կա ?
                 -Հա տատի
                  -Բա լևոնական?...  "



Ավելի մանրամասն ընթերցեք այստեղ: http://ohnotheydidnt.livejournal.com/70214039.html#ixzz1zx5yA2Ov
մի փոքր հատված դպրոցական ֆիզիկայի դասագրքերից մեկի փորձնական աշխատանքներից, որն ի դեպ հանձնարարել են աշակերտներին ` տնային աշխատանք ..."Հպիր ականջդ ռելսերին (:D :DDDDD)..խնդրիր ընկերոջդ , որ ռելսերի մյուս ծայրին էլ նա հպի ականջը :DDDD"...հըմմմ...
Ինձ կատաղեցնող այս երևույթը երևի շուտվանից կա , ուղղակի հիմա ավելի հաճախ է աչքի զարնվում: ՈՒրեմն մեր համացանցում կա բլոգգերների կամ ուղղակի օգտվողների այնպիսի տիպ , որն իր հերթական նյութն ավելի գրավիչ դաձնելու համար վերնագիրը հեղեղում է այնպիսի անշնորհք բառերով , որոնք սովորաբար տղաներն օգտագործում են իրենք իրենց նեղ շրջանակներում խոսելիս: Բարեբախտաբար  մեր հասարակությունը մի քիչ անհանդուրժող է նման երևույթների նկատմամբ, հատկապես եթե տեղի են ունենում հասարակական վայրերում ` երթուղայիններում , սրճարաններում և այլն.../միշտ էլ հայտնվում են այնպիսիք , ովքեր այդ քաջերի բերանները փակում են , չէ որ իրենց մայրը կամ քույրը կամ որևէ այլ հարազատ կարող է ներկա լինել և լսել:/: Հիմա Այդպիսի "քաջերն էլ" էկրանի ետևում , ոչ ոքի առաջ պատսխանատվություն չզգալով  մի քանի գռեհիկ բառ  փաթաթում են  կարթին ու իջեցնում ինտերնետ-վտակ: ՈՒ դեռ նման մարդիկ էլ կարող է սկսեն ազգային գաղափարախոսությունից խոսել...ԱՄՈԹ  է ԱՄՈԹ 
Ես ծնվեցի ԿՄ-ի ափերին…նորածին բլոգգերները ծնողներ չեն ունենում…ունենում են ընկերներ..երբ ծնվում են ` ճչում են , և որքան ավելի բարձր կամ ծղրտան , կամ ծիծաղելի , կամ խոհուն եղավ ճչոցը` այնքան ավելի մեծ է ` ընկերներ ունենալու հավանականությունը..առաջ այդպես էր, բայց մի օր , երբ ԿՄ-ն լցվեց “կաշառքի կուլտուրան յուրացրած “տեսակի հայերով ` ամեն ինչ փոխվեց…ԿՄյան հասարակությունում մեծացավ լարվածությունը: Բանն այն է , որ նրանք անալիտիկ միտքը “”ход”ի տալով” սկսել էին զանազան օրինաչափություններից ելնելով հասկանալ , թե այդ ինչի շնորհիվ է , որ այս կամ այն բլոգգերը սկսում է վայելել հեղինակություն…ԿՄ-յան աշխարհը կամաց կամաց սկսեց դառնալ դեկորատիվ ,քանի որ Read more...Collapse )
 Մինչև հոգուս խորքքը զզված այս ամենից ուզում եմ այս գրառումն անել : Մենք ` հայերս սիրում ենք ամեն ինչ շատ շուտ մոռանալ , բարեհոգի լինել ու բարձր գտնվել ամեն տեսակ ատելության զգացումներից : Եվ շատ լավ յուրացրել ենք քրիստոնեական այն պատգամն ըստ որի ` սիրում ենք թշնամիներին , օրհնում մեզ անիծողներին և այլն .սա հեգնանքով չեմ ասում, այլ կարելի ասել , նույնիսկ հպարտությամբ , քանի որ այդպիսի կատարելության ձգտող ներաշխարհ շատերին հատուկ չէ , նույնիսկ նրանց , ովքեր քարոզում են այդ ամենը : Հաշվի առնելով մեր հենց այդ , այսպես ասած թերությունը , վտանգի նկատմամբ թերահավատությունն ու հավատն արդարութան նկատմամբ , պիտի անընդհատ տեղեկացված լինենք այն մասին , թեRead more...Collapse )